Մոհամեդ Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Կողմերն ակտիվորեն բանակցում են, և ամեն ինչ առաջ է ընթանում դրական ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի և անգլիական թիմի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։