«Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին փոխարինող է փնտրում

Միլանի «Ինտերը» շարունակում է փոխարինող փնտրել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին հայտնում է InterLive-ը։

Ակումբը վաղ թե ուշ պետք է մտածի նրան փոխարինելու մասին, քանի որ հայ կիսապաշտպանն այդքան էլ երիտասարդ չէ արդեն։

Այս ֆոնին «Ներաձուրիները» սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով։ Նշվում է, որ միլանյան գրանդը նրան դիտարկում է որպես Մխիթարյանի փոխարինող։։

Հիշեցենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։