Իտալական «Ռոմայի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է իր կարծիքով իսպանացի մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի հեռանկարների մասին, ով ներկայումս աշխատում է «Կոմոյում»։
«Հիմա մտածում եմ Կոմոյի հետ հանդիպման մասին։ Այս թիմը հիմա վերելքի վրա է, նրանք հիանալի են խաղում։ Սեսկը մի քանի տարի անց կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը։ Ես վստահ եմ դրանում»,- Ռանիերիի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: