Ժերար Պիկե․ «Չեմ կարծում, որ Լամին Յամալը կխաղար մեր սերնդի մեջ»

Ժերար Պիկեն Իկեր Կասիլյասի փոդքաստում խոսել է Լամին Յամալի մասին։

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը ներկայացրել է իր շոուի առաջին դրվագը, որը եթեր դուրս կգա փետրվարի 26-ին։

«Չեմ կարծում, որ Լամին Յամալը կխաղար մեր սերնդի մեջ»,- ասել է Պիկեն թողարկման ընթացքում։

Նշվում է, որ փոդքասթի համար խոսակցության մեկ այլ թեմա է լինելու «Էլ-Կլասիկոյում» նրանց դիմակայությունների պատմությունը։