«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Պորտուգալացին կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» դիտարկում են Ռաֆինյային վաճառելու տարբերակը, ով ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Կատալոնացիները կարող են մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով բրազիլացի կիսապաշտպանին։
Լեաուն կարող է իր տեղը զբաղեցնել կատալոնական գրանդի կազմում։ «Միլանը» իր հերթին պատրաստ է լսել պորտուգալացու համար առաջարկներ՝ սկսած 80 միլիոն եվրոյից։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լեոն անցկացրել է 23 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։