Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Լոս բլանկոսների» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի իրավիճակը։
«Նա պատրաստ է, կխաղա»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Շատ շուտով` փետրվարի 26-ին, Մադրիդի «Ռեալը» կանցկացնի Copa del Rey-ի կիսաեզրափակիչ հանդիպումը։ Մրցաշարի շրջանակներում «սերուցքայինները» կխաղան «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Հիշեցնենք, որ Արդան ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։