«Միլանի» դուրս մնալը Չեմպիոնների Լիգայից, կարծես թե սառը ցնցուղ էր ակումբի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի համար: Իսկ հիմա կրկին խոսվում է այն մասին, որ Լեաուն կարող է հեռանալ թիմից։
Խորտուգալացին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանական El Nacional-ի համաձայն՝ Լեաուն ցանկանում է խաղալ մի ակումբում, որն ունակ է հաղթել Չեմպիոնների Լիգայում։
Այդ իսկ պատճառով նրա գործակալ Ժորժե Մենդեշն ամեն ջանք գործադրում է իսպանական բարձրակարգ ակումբի հետ պայմանագիր ապահովելու համար։ Սակայն Լեաուի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ թիմեր, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան», «Արսենալն» ու «Չելսին»: