Մայքլ Օուենը քննադատել է «Արսենալին»

Նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը խոսել է Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու «Արսենալի» շանսերի մասին։

«Գիտեմ, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ կան, բայց տանը «Վեսթ Հեմի» դեմ այդպե՞ս էր պետք խաղալ: Կարծում էի, որ նրանք կգտնեն հաղթելու ճանապարհը, բայց «Վեսթ Հեմի» դարպասապահը գրեթե ոչինչ չարեց այդ խաղում:

Սա հիասթափեցնող է «Արսենալի» երկրպագուների համար, և նրանք այժմ ստիպված կլինեն ապավինել այլ թիմերի օգնությանը: «Լիվերպուլն» այս մրցաշրջանում բացարձակապես փայլուն է հանդես գալիս, ոչ ոք չի կարող ժխտել, որ նրանք արժանի են չմեպիոն դառնալ»,- ասել է նախկին հարձակվողը Premier League Productions-ին: