Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» 25-ամյա սերբին դիտարկում են որպես լեհ Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։ Բարսան կարող է Դուշանին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանա։

Ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը 20 հանդիպում է անցկացրել։ Հարձակվողը դարձել է ինը գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։