Նիկո Գոնսալես․ ««Մանչեսթեր Սիթիում» խաղալը հեշտ է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը հայտնել է, թե որքան հեշտ է հարմարվում անգլիական թիմում։

««Մանչեսթեր Սիթիում» խաղալը հեշտ է, քանի որ այստեղ բոլոր ֆուտբոլիստները շատ բարձր մակարդակի են։ Բոլորը շատ մոտ են միմյանց, և միշտ շատ փոխանցումներ են լինում։ Այնպես որ, ես սիրում եմ խաղի մեծ մասում ունենալ գնդակ, դա հեշտ է, և ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 23-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգա է տեղափոխվել «Պորտուից»։

Ֆուտբոլիստը չորս հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։