Մոհամեդ Սալահը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը այս ցուցանիշով

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, ով Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում (2։0) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 40+ արդյունավետ գործողություն կատարել ԱՊԼ-ի երկու մրցաշրջաններում։ Այս մասին հայտնում է Squawka-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մոհամեդ Սալահը ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝