«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Լիվերպուլից» կրած տնային պարտությունը (0։2)։
«Եթե մենք պարտվում ենք, ուրեմն պարտվում ենք այնպես, ինչպես այսօր ենք պարտվել։ Ես շատ բաներ եմ տեսել, որոնք վկայում են այն մասին, որ այս ակումբը փայլուն ապագա ունի մեր ունեցած ֆուտբոլիստներով։
Բացառությամբ Կևին դե Բրույնեի և գուցե Նաթան Ակեի, բոլոր ֆուտբոլիստները շատ, շատ երիտասարդ են։ Ինչ էլ որ ակումբը հետագայում որոշի, նրան փայլուն ապագա է սպասվում առաջիկա տարիներին։ Նույնիսկ մեր ունեցած վնասվածքների քանակով մենք լավ խաղացինք։
Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այն, ինչ մենք անում էինք նախորդ մրցաշրջաններում, լավ էր, բայց հիմա մենք հեռու ենք «Լիվերպուլից»»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝