«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հայտնել է, որ թիմի խաղերին է հրավիրել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
«Ես Կլոպին հրավիրեցի «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» դեմ տնային խաղերին, բայց նա ասաց, որ աշխարհի մեկ այլ մասում է։ Նա կարող է գալ այստեղ ցանկացած պահի` խաղերի կամ նույնիսկ թիմի բազա։ Ինձ համար նա ավելին է, քան հյուր»,- Սլոտի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը լքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո։