«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Sportmediaset-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Միևնույն ժամանակ, Տոնալիի որոշումը կախված կլինի նրանից, թե արդյոք «Ծեր սինյորը» կհայտնվի Չեմպիոնների Լիգա հաջորդ մրցաշրջանում։ Եթե դա տեղի ունենա, ապա Սանդրոն պատրաստ է միանալ թուրինյան թիմին։
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Միլանի» կազմում։
Սանդրոն «Նյուքասլին» է միացել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։