Դանի Օլմո․ «Ինձ չի հետաքրքրում իմ վիճակագրությունը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է այս մրցաշրջանում իր խաղի մասին։

«Ինձ չի հետաքրքրում իմ վիճակագրությունը։ Ես պարզապես ցանկանում եմ, որ իմ թիմը հաղթի,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Փետրվարի 22-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 25-րդ տուրում արտագնա հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։ Նշենք, որ գոլերից մեկը խփել է Օլմոն։ Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։