Ռուբեն Ամորիմ․ «Նա շատ կարևոր է թիմի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի կարևորության մասին։

«Բրունու Ֆերնանդեշը առաջատար է։ Ես վստահում եմ նրան, Բրունուն մեզ համար շատ կարևոր է, անկախ նրանից, թե որ դիրքում է նա խաղում։ Նա տղա է, ով կարող է երբեմն ամենադժվար պահերին պահել գնդակը, և դա իսկապես կարևոր է թիմի համար»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրել է 38 հանդիպում, դարձել 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։