Ֆեդերիկո Վալվերդեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղացել է ներարկումներով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող էր բաց թողնել Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը։

Ինչպես հայտնում է AS-ը, Վալվերդեն անհարմարություն է զգացել ձախ ազդրի հատվածում և նույնիսկ բաց է թողել նախախաղային մարզումը։ Ի վերջո բժիշկները ուրուգվայցուն ներարկում են արել, ինչի շնորհիվ նա խաղացել է 90 րոպե։

Մադրիդի «Ռեալը» 3։1 և 6:2 ընդհանուր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։