Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» 33-ամյա կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» պատրաստ են քննարկել հոլանդացի ֆուտբոլիստի անվճար տրանսֆերը հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ։ Ընդգծվում է, որ 33-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մադրիդի «Ատլետիկոն», Մյունխենի «Բավարիան» և ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։