Ռուբեն Ամորիմ․ «Մենք պետք է հաղթահարենք այս մրցաշրջանը, իսկ հետո մտածենք ապագայի մասին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո (2։2) պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող էր անել իր թիմն ավելի կայուն դարձնելու համար։

«Չգիտեմ, բայց եթե իմանամ, կփոխեմ։ Այն ամենը, ինչ անում ենք շաբաթվա ընթացքում, պետք է ավելի լավ անենք խաղում։ Հենց հիմա մենք պետք է կենտրոնանանք ամենօրյա աշխատանքի վրա։ Մենք պետք է հաղթահարենք այս մրցաշրջանը, իսկ հետո մտածենք ապագայի մասին: Չեմ ուզում խոսել միայն բացասականի մասին։ Երկրորդ խաղակեսում մենք մոտ էինք այս խաղում հաղթելուն», – Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում 15-րդն է։ Թիմը 26 խաղում վաստակել է 30 միավոր։