Մադրիդի «Ռեալը» բացառել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հիշեցնենք, որ բացի «սերուցքայիններից», Կիմիխի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ կային այնպիսի թոփ ակումբներից, ինչպիսիք են «Բարսելոնան», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։
«Բավարիան» այժմ 55 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ ութ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բայերին»։