Հայտնի է, թե ինչու Հանս-Դիտեր Ֆլիկը հիմնական կազմ չի վերադարձնում Անդրեաս Քրիստենսենին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վերջին հանդիպումներում դուրս է մնացել հայտացուցակից: Դանիացին մրցաշրջանի հենց սկզբում լուրջ վնասվածք ստացավ։

Հունվարին ֆուտբոլիստը ապաքինվեց վնասվածքից և սկսեց նստել պահեստայինների նստարանին, սակայն շուտով կրկին դուրս մնաց վնասվածքի պատճառով՝ չհասցնելով հայտնվել խաղադաշտում:

Ըստ Mundo Deportivo-ի, Ֆլիկը ցանկանում է, որ 28-ամյա խաղացողը հասնի բարձր ֆիզիկական վիճակի և ցույց տա իրեն մարզումների ժամանակ, նախքան թիմ վերադառնալը: Կենտրոնական պաշտպանն այս պահին պատրաստ չէ խաղալու։