«Արսենալի» 31-ամյա հենակետային կիսապաշտպան Թոմաս Փարթին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: «Բլաուգրանաները» կարող են կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել անվճար, քանի որ «զինագործների» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին:
Փարթիի շուկայական արժեքը կազմում է 15 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում։ Թոմասը խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։