Նիկո Ուիլյամսը կարող է դառնալ անգլիական գրանդի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է 22-ամյա վինգերին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Լոնդոնցիները կարող են Ուիլյամսին գնել «Ատլետիկից» 60 միլիոն եվրոյով, որը նախատեսված է նրա պայմանագրում որպես ազատման կետ։

Կիսապաշտպանը բասկյան թիմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026/2027 մրցաշրջանի ավարտին։