«Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում։
20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», հայտնում է Todofichajes պորտալը։ Լրագրողների տեղեկություններով՝ «արքայական» ակումբը կարող է փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մոսկերայի շուկայական արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Քրիստիանն անցկացրել է 23 հանդիպում։ Պաշտպանը խփել է մեկ գոլ։