Լամին Յամալ․ «Նա իմ լավագույն մարզիչներից մեկն է»

«Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը կիսվել է թիմի գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ աշխատելու մասին իր կարծիքով։

«Հենց սկզբից, երբ նա ստանձնեց թիմի ղեկը, ամեն ինչ լավ ստացվեց: Ամռանը ես ազգային հավաքականի հետ էի Եվրոպայի առաջնությունում, բայց ինձ հաջողվեց զրուցել նրա հետ։ Ես զարմացա, թե նա ինչքան կապված էր բոլորիս հետ, փորձում էր խոսել բոլորի հետ։

Ֆլիկն իմ լավագույն մարզիչներից մեկն է։ Թեև շատ մարզիչներ չեմ ունեցել»,- ասել է Յամալը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: