«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընտրել է այնպիսի դարպասապահի, ով կարող է փոխարինել բրազիլացի Էդերսոնին, եթե 2024/2025 մրցաշրջանի ավարտին դարպասապահը հեռանա «Քաղաքայինների» կազմից։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, իսպանացի մասնագետի առաջնահերթ տարբերակը Բիլբաոյի «Ատլետիկից» իր հայրենակից Ունաի Սիմոնն է։ Գվարդիոլային գրավում է իսպանացու ոտքով լավ խաղը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Էդերսոնը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» Սաուդյան Արաբիայի առաջնության շահավետ առաջարկի դեպքում։
Սիմոնը Transfermarkt-ը գնահատում է 28 միլիոն եվրո: Ունայի գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: