«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործների» ղեկավարությունը Ջոտային ձեռք բերելու փորձ կանի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դիոգոն մերսիսայդյան թիմում է հանդես գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։