Մոյզե Քինը կարող է տեղափոխվել Անգլիա

«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Մոյզե Քինը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Caught Offside-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալի» տեսադաշտում է:

Աղբյուրը նշում է, որ 24-ամյա հարձակվողի պայմանագիրը «մանուշակագույնների» հետ ներառում է 52 միլիոն եվրո գնման կետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քինով հետաքրքրվել են անգլիական այլ ակումբներ, այդ թվում՝ Լոնդոնի «Թոթենհեմը»:

Այս մրցաշրջանում հարձակվողը «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո։