«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է Յուրգեն Կլոպի հետ ունեցած զրույցի մասին։ Հոլանդացին ստանձնել է գերմանացու ազատած պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Մենք խոսել ենք, բայց ոչ չեմպիոնական մրցավազքի մասին: Հանդիպումներից հետո Յուրգենի կողմից բազմաթիվ հաճոյախոսություններ եղան, նա պարզապես հաջողություն է մաղթել մեզ»,- Սլոտի խոսքերն է մեջբերում լրագրող Լյուիս Սթիլը։
«Լիվերպուլը» 26 խաղից հետո 61 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 8 միավոր գերազանցելով «Արսենալին»: