«Լեսթերը» Պրեմիեր Լիգայի պատմության ամենավատ արդյունքն ունի այս ցուցանիշով

«Բրենթֆորդը» երկարացրեց «Լեսթերի» տնային անհաջողությունների շարքը Պրեմիեր լիգայում:

«Աղվեսները» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեցին։ Սա «Լեսթերի» 6-րդ տնային պարտությունն է առաջնությունում անընդմեջ, Ռուդ վան Նիստելռոյի սաները բոլոր 6 խաղերում չեն կարողանում գոլ խփել:

Ըստ Opta-ի՝ սա անգլիական բարձրագույն խմբի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմը մեկ մրցաշրջանում պարտվում է տնային վեց անընդմեջ խաղում: