Յոն Արնե Ռիսեն խորհուրդ է տվել «Լիվերպուլին» ձեռք բերել «Նյուքասլի» ֆուտբոլիստին

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Յոն Արնե Ռիսեն ցանկանում է նոր հարձակվող տեսնել ակումբում։

Նորվեգացին, ով «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2001-ից 2008 թվականներին, ողջունում է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու գաղափարը, ում փնտրում են նաև այլ մեծ ակումբներ:

«Կարծում եմ՝ Իսակը հիանալի համալրում կլինի թիմում: Նա արագ է, շատ լավ է դարպասի առաջ: Եթե ​​կա մի դիրք, որը ես կարծում եմ, որ Լիվերպուլը պետք է ամրապնդի, դա միանշանակ հարձակվողի դիրքն է»,- ասել է Ռիսեն Metro-ին։

Ալեքսանդր Իսակի գնահատված արժեքը Transfermarkt պորտալում 75 մլն եվրո է։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 23 խաղում շվեդը խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում