«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղից առաջ։
«Չելսիի» դեմ վաղվա խաղը շատ մեծ փորձություն կլինի մեզ համար։ Մրցաշարային աղյուսակում «Ասթոն Վիլան» քիչ թե շատ ցածր է իր նպատակից, վաղը պետք է փորձենք օգտվել հնարավորությունից և փորձել երեք միավոր վաստակել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մարզիչը։
«Ասթոն Վիլա» – «Չելսի» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին 21։30