«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքը։ Երկրորդ տեղում գտնվող «զինագործները» ներկայումս առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում ութ միավորով, սակայն լոնդոնցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:
«Մենք պետք է մեր գործն անենք։ Վաղը մեզ ծանր հանդիպում է սպասվում «Վեսթ Հեմի» հետ: Եթե մենք կարողանանք հաղթել, ապա կսպասենք կիրակի օրը կայանալիք «Լիվերպուլ-Մանչեսթեր Սիթի» խաղին:
Առջևում 13 խաղ կա, դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Մենք փորձ ունենք և գիտենք, որ Պրեմիեր լիգայում դժվար է խաղալ յուրաքանչյուր մրցակցի դեմ»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։