«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին մեկնաբանությամբ է հանդես եկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մասին։
«Ես միշտ շատ շնորհակալ կլինեմ Չավիին ինձ վստահելու համար։ Հենց նա է ինձ հնարավորություն տվել խաղալ հիմնական կազմում, ես մինչև կարիերայիս ավարտելը պարտական եմ նրան»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում նա դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ նվաճեց երկրի Սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում 18-ամյա Կուբարսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։