Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում նոր կենտրոնական պաշտպան կա

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառվա ընթացքում ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Էվերթոնի» 22-ամյա ֆուտբոլիստ Ջերարդ Բրանտվեյթի ծառայություններով։

Նշվում է, որ «սերուցքայինները» ֆուտբոլիստի համար պետք է վճարեն մոտ 90 միլիոն եվրո։ Բրանթվեյթը «Էվերտոնում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 21 խաղում և մեկ գոլային փոխանցում կատարել։

Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է եւս երկուսուկես տարի, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 մլն եվրո։