Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշումը Պեպ Գվարդիոլայի հավանական հրաժարականի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիում» դեմ չեն Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուն։ Նոյեմբերին իսպանացին երկարաձգեց պայմանագիրը «Քաղաքայինների» հետ մինչև 2027 թվականը՝ հույս ունենալով շտկել ճգնաժամային իրավիճակը և վերակառուցել թիմը։

Միաժամանակ, ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, եթե մարզիչը մոտ ժամանակներս հրաժարական տալ ցանկանա, ակումբն առանց խնդիրների կբավարարի նրա ցանկությունը՝ չնայած գործող պայմանագրին։

Չորեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ ընդհանուր 6:3 հաշվով պարտվելով Մադրիդի «Ռեալին»:

Սա առաջին դեպքն է, երբ Խոսեպ Գավրդիոլայի թիմը չի կարողանում դուրս գալ ամենահեղինակավոր եվրագավաթների 1/8 եզրափակիչ։