«Թոթենհեմի» ավագ Հյոն Մին Սոնը կարող է լքել ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջարկներ ընդունել հարձակվողի համար, ում գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Հյոն Մին Սոնին Transfermarkt կայքը գնահատում է 38 մլն եվրո։ Հուլիսին կորեացին կդառնա 33 տարեկան։