«Միլանի» հարձակվող Թեմի Աբրահամը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։
Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, Անգլիայում դիտարկում են հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը: Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Թեմի Աբրահամի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո։
«Չելսիի» սանը այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: