«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նոր պայմանագրի առաջարկ է ստացել ակումբից։ Աստղային ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։
Ըստ եգիպտոսցի հայտնի լրագրող Ահմեդ Ատտայի՝ մերսիսայդցիները պաշտոնական առաջարկ են արել Սալահին, որը ներառում է աշխատավարձի զգալի նվազում՝ համեմատած նրա ներկայիս աշխատավարձի հետ։
Անհասկանալի է, թե արդյոք հարձակվողը կհամաձայնի նման պայմաններին՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Մոհամեդ Սալահն անհավանական մրցաշրջան է անցկացնում՝ 29 գոլով և 20 գոլային փոխանցումով: