«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կվաճառվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես բազմիցս հաղորդվել է, հունվարին ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։
Մերսիսայդցիները շահավետ առաջարկ ստացան, սակայն չէին ցանկանում ռիսկի դիմել՝ վաճառելով հարձակվողին մրցաշրջանի կեսին։ Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է AnfieldIndex-ը, Նունյեսի ապագան Լիվերպուլում անորոշ է:
Ըստ Transfermarkt-ի՝ Դարվին Նունյեսի արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանի 35 խաղում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: