Վիկտոր Բոնիֆեյսը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» պատրաստ է զգալի գումար ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակումն ուժեղացնելու համար։ «Չելսին» հետաքրքրված է Վիկտոր Բոնիֆեյսի ծառայություններով:

Լոնդոնյան գրանդը նրա համար առաջարկել է մոտ 58 միլիոն ֆունտ (գրեթե 70 միլիոն եվրո), հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fichajes-ին:

Հունվարին 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրին»: Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Բոնիֆեյսը Խաբի Ալոնսոյի թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է տասը գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: