«Ինտերի» դարպասապահը վնասվածք է ստացել

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը չի կարողանա օգնել «ներաձուրիներին» առաջիկա հանդիպումներում։

«Ինտերը» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Յան Զոմմերը աջ բութ մատի կոտրվածք ունի: Ըստ իտալացի լրագրող Պասկուալ Գուարոյի՝ շվեյցարացի դարպասապահը շարք կվերադառնա 3-ից 4 շաբաթվա ընթացքում։

Այսպիսով, Զոմմերը բաց կթողնի «Ջենոայի», «Նապոլիի», «Լացիոյի» դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները: