Քրիստիան Պուլիշիչ. «Այդ ստերն անընդունելի են»

Քրիստիան Պուլիշիչը խոսել է իր և մարզիչ Սերժո Կոնսեյսաուի հարաբերությունների մասին։

«Ես երբեք չեմ վիճել գլխավոր մարզչի հետ և չեմ խնդրել հեռանալ: Ես շատ երջանիկ եմ «Միլանում» և ցանկանում եմ շարունակել կրել այս մարզաշապիկը:

Այս ստերն անընդունելի են, բայց եկեք շարունակենք լինել միասնական և միասին պայքարել խաղադաշտում, ակումբի և մեր երկրպագուների համար», – ասել է Պուլիշիչը։