Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը իր թիմակից Ռոդրիգոյին անվանել է Կառլո Անչելոտտիի թիմի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։
«Ռոդրիգոն թիմի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է։ Ինչ կարող է նա անել գնդակով… Երբ Ռոդրիգոն սկսում է իր հնարքներն անել, ես զարմանում եմ և չեմ հասկանում, թե ինչպես է դա անում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հանդիպել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Թիմերը խաղացել են Իսպանիայի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով։