ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» հետ փլեյ-օֆֆի պատասխան խաղում (3։1)։