Լամին Յամալը պատմել է, թե ինչպես կարձագանքեր Մադրիդի «Ռեալին» միանալու առաջարկին

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչպես կարձագանքեր Մադրիդի «Ռեալին» միանալու առաջարկին։

«Տեղափոխվե՞լ «Ռեալ Մադրիդ». Ոչ մի հնարավորություն, ոչ մի հնարավորություն։ Սա անհնար է։ Անպայման կհրաժարվեմ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Յամալը կատալոնական ակումբի սան է։ Յոթ տարեկանից նա հաճախել է «Բարսելոնայի» ակադեմիա։