Կառլո Անչելոտտի․ «Նա սիրում է խաղալ պաշտպանի դիրքում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք կշարունակի խաղադաշտ դուրս բերել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին պաշտպանական եզրում։

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ չորեքշաբթի օրը կայացած պատասխան խաղում ուրուգվայցին հերթական անգամ զբաղեցրել է աջ պաշտպանի դիրքը։ Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով (3։1, 6։3 ընդհանուր հաշվով)։

«Վալվերդեն սիրում է խաղալ աջ պաշտպանի դիրքում, բայց սա արտակարգ իրավիճակ էր։ Լուկաս Վասկեսը կվերադառնա, բայց Վալվերդեն կարող է տարբերակ լինել։ Մի մոռացեք, որ Լուկասը հիանալի խաղեր անցկացրեց»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։