Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է վերաբերվում Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։

17-ամյա իսպանացուն համեմատում են արգենտինացու հետ այդքան երիտասարդ տարիքում ունեցած հաջողությունների և երբեմն նման խաղաոճի համար։

«Ես փորձում եմ լինել ինքս։ Ակնհայտ է, որ Մեսսին, ինչպես ես միշտ ասում եմ, պատմության լավագույն ֆուտբոլիստն է, և նրա հետ համեմատությունները նշանակում են, որ ես լավ եմ գործում, բայց ես փորձում եմ գնալ իմ ճանապարհով, ընթանալ իմ ճանապարհով՝ տալով ամեն ինչ «Բարսելոնայի» համար»,- ասել է Յամալը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է մինչև 2021 թվականը։ 37-ամյա հարձակվողն այժմ ներկայացնում է «Ինտեր Մայամիի» գույները։