«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շատ մոտ է ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին շրջանցելուն և ակումբի պատմության 20 լավագույն ռմբարկուների ցուցակում ներառվելուն։
Լեհ հարձակողին մնացել է չորս գոլ խփել «Բարսայի» կազմում, որպեսզի շրջանցի կիսապաշտպան Ռոնալդինյոյին, ով 94 գոլի հեղինակ է դարձել կապտանռնագույն մարզաշապիկով։ Այդպիսով լեհ գոլահարը կզբաղեցնի ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 20-րդ տեղը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Լաս Պալմասի» դեմ։