Լա Լիգայի Մրցավարական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մրցավարներն աջակցում են Մունուերա Մոնտերոյին։
«Այսօր առավոտյան մենք հանդիպում անցկացրինք՝ քննարկելու մեր գործընկերոջ բարդ իրավիճակը։ Մենք համոզված ենք, որ պետք է առաջ շարժվենք և ցուցաբերենք միասնականություն։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մունուերա Մոնտերոյին։ Մենք բոլորս նրա և նրա ընտանիքի կողքին ենք!»,- ասվում է հայտարարության մեջ։